08/01/2026

Ով է Գևորգ սրբազանին նվիրել այդ մատանին․ Լուսանկար

Նկարում Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է, որը երեկ վարչապետի կեցավայրում մասնակցում էր Եկեղեցին զավթելու փաշինյանական պլանի հերթական արարողությանը` ստորագրում էր Նիկոլ Փաշինյանի կազմած «ճանպարհային քարտեզը» ՀԱԵ-ն ոչնչացնելու վերաբերյալ:

Եթե նկատեցիք` Գևորգ եպիսկոպոսի ստորագրող տիրադավ ձեռքի ճկույթին խոշոր մատանի կա, ըստ ամենայնի բավականին թանկարժեք: Եպիսկոպոսի մերձավորներից մեկը մեզ ասաց, որ այդ մատանին Դավիթ Համբարձումյանն է նվիրել Գևորգ Սարոյանին:

Բանն այն է, որ Մասյացոտնի թեմի մեջ է մտնում նաև Մասիս համայնքը և Դավիթ Համբարձումյանը տարիներ շարունակ ամեն ինչով աջակցել և հովանավորել է Մասյացոտնի թեմի առաջնորդին:

Բանտում գտնվող Համբարձումյանը հանկարծակիի է եկել` իմանալով, որ թեմի առաջնորդը դավաճանել է իր հոգևոր առաջնորդին ու կանգնել քաղաքական հալածանքներ իրականացնող ու Հայ առաքելական եկեղեցին մոլագարի եռանդով քանդող Փաշինյանի կողքին:

Նա բանտից նամակ է գրել վերջինիս, հայտնելով, որ նրան ջնջել է իր կյանքից` նման մարդ ինքն այլևս չի ճանաչում:

Ով է Գևորգ սրբազանին նվիրել թանկարժեք մատանին