Հակակոռուպցիոն դատարանում շարունակվող նիստի ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է իր նկատմամբ կիրառված իրավական կարգավորումները՝ հայտարարելով, որ մեղադրանքի հիմքերը իրավաբանորեն անընդունելի են։
Քոչարյանի խոսքով՝ ինքը ուսումնասիրել է տարբեր իրավական համակարգեր՝ պարզելու համար, թե հնարավոր է արդյոք որևէ երկրում անձին մեղադրյալի կարգավիճակ տալ առանց համապատասխան քրեական հոդվածի կիրառման։ Նա նշել է, որ նման դեպք վերջին հարյուր տարվա ընթացքում չի արձանագրվել, և գործող ընթացակարգը համարում է անհեթեթություն. «Դիմել եմ արհեստական բանականությանը՝ հետևյալ հարցադրումով՝ հնարավոր է արդյոք առանց քրեական հոդվածի մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ և արդյոք կա որևէ երկիր, որտեղ դա հնարավոր է: Շատ երկար աշխատելուց հետո ինձ ասել են՝ սա աբսուրդ է, անհնար է»:






Բաց մի թողեք
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար