26/12/2025

Ռոնալդուն ստացավ կարմիր քարտ` Հայաստանի դեմ խաղին չի մասնակցելու

Պորտուգալիայի և Իռլանդիայի միջև կայացած 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղում անսպասելի դեպք գրանցվեց․ հանդիպման 61-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ կարմիր քարտ և ստիպված եղավ լքել խաղադաշտը։

Այս խաղը նաև պատմական էր նրանով, որ Ռոնալդուն առաջին անգամ հեռացվեց Պորտուգալիայի ազգային թիմի կազմում անցկացրած իր ողջ կարիերայի ընթացքում։

Նոյեմբերի 16-ին, երբ Հայաստանի ազգային թիմը պետք է հանդիպի Պորտուգալիային, Ռոնալդուն մասնակցել չի կարողանա կարմիր քարտի պատճառով։