Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես է նա պատասխանել Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկու` Արցախի մասին խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Ավելի վաղ Մեդինսկին «Ղարաբաղն անվանել էր մի ժամանակ վիճելի տարածք», գրել են ԶԼՄ-ները։
«Անհրաժեշտ չէ համատեքստից հանել գոյություն չունեցող թեզերը և փոխել բառերը՝ դրանց տալով բոլորովին այլ իմաստ», – ընդգծել է Զախարովան, որին մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին կենտրոնացել է պատմական համատեքստի և սոցիալ-մշակութային նրբերանգների վրա։






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի