«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով, ազդարարելով աստղագիտական ձմռան սկզբի մասին, որը կձգվի մինչ գարնանային գիշերհավասար (մոտական՝ 2026 թվականի մարտի 20-ին):
Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը: Երևանում արևածագը կդիտվի 08:20, արևամուտը 17:39, ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե:
Դրանից հետո Արեգակն ամեն օր ավելի ու ավելի բարձր հետագծով կհատի երկինքը, որի շնորհիվ ցերեկվա տևողությունն աստիճանաբար կսկսի երկարել՝ մինչև տարեվերջ Երևանում ավելանալով 3 րոպեով»։






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 27-ի աստղագուշակ․ Ինչ վերաբերում է փողին, ապա լավագույնն է հույսը դնել ձեր ինտուիցիայի վրա
«Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար հեռուստաընկերություններից հրավերները շարունակվում են
Նամակ Մերձբալթյան երկրներից․ Հետ կանչել Վազգեն Միրզախանյանին, տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել