26/12/2025

Վան Գոգի «Աստղազարդ գիշեր» խորհրդանշական կտավից ոգեշնչված Բոսնիայում այգի է հիմնվել․ Լուսանկարներ

Հեյ գիտի մեծն Վան Գոգ, կենդանության օրոք աղքատության ու անհասկացվածության մեջ ապրեց, իսկ բավական ժամանակ անց տեսեք, թե ինչ է ստեղծվել Բոսնիայում։

Վինսենթ Վան Գոգի 1889 թվականի «Աստղազարդ գիշեր» խորհրդանշական կտավից ոգեշնչված Բոսնիայում ձեռնարկատեր Հալիմ Զուկիչը բնական տտավ է ստեղծել:

Այն զբաղեցնում է 10 հեկտար տարածք, որը տեղակայված է բնական ամֆիթատրոն տեսքով, որը վեց տարուց ավելի մշակվում է՝ արվեստն ու բնությունը ներդաշնակեցնելու համար:

Այգին առանձնանում է վեց վառ երանգներով ավելի քան 130,000 նարդոսի թփերի պտտվող նախշերով և շրջանաձև կոմպոզիցիաներով, որոնք միահյուսված են բուրավետ և բուժիչ խոտաբույսերի հետ, ինչպիսիք են եղեսպակը, էխինացեան, օշինդրը և երիցուկը:

Բնական առվակներից սնվող 13 լճերը, ինչպես նաև հազարավոր ծառերը, լրացնում են այգու բազմազգայական մթնոլորտը:

2025 թվականի մայիսին՝ «Աստղային գիշեր» տարածվում է 70 հեկտար տարածքի վրա՝ առաջարկելով մի փորձառություն, որտեղ բնական լանդշաֆտը դառնում է կենդանի արվեստի գործ:

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարներից առաջինում գեղանկարչությունն է, երկրորդում՝ այգին։

May be an image of golf course and road