Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվեց։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի որդու կալանքի միջնորդությունը քննել է դատավոր Տաթևիկ Մուրադյանը։
Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանը երեկ ձերբակալվել էր Հակակոռուպցիոն դատարանում հայտարարություն անելու համար։
Նա սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ է՝ հարկադրանքի եղանակով շորթման համար։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»։






Բաց մի թողեք
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար