26/12/2025

Վենսը հայտնել է, որ Իլոն Մասկի ստեղծած Grok չատբոտի սիրահար է

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ ինքը նույնպես օգտագործում է արհեստական բանականության գործիքները:

Նա հավելել է նաև, որ Իլոն Մասկի ստեղծած Grok-ի սիրահար է։

Grok-ը ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն էր ավելի վաղ ներկայացրել՝ ասելով, որ այն իր սեփական ստեղծած արհեստական բանականության բոտն է, որը, ըստ նրա, մարտահրավեր կնետի ChatGPT-ին։