ԱԱԾ տնօրենի, Քննչական կոմիտեի նախագահի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, գլխավոր դատախազի, քննիչների, դատավորների եւ, առհասարակ, բոլորի համար պետք է Սահմանադրության եւ օրենքների հետ կապված մի մեծ սեմինար կազմակերպել, Փաշինյանի սիրած բառով՝ թինգ-թանգ, որ հասկանան՝ վերադասի ապօրինի հրամանները չի կարելի կատարել, վերադասի հրամաններն իրենց չեն ազատում պատասխանատվությունից։
Դատավոր Մասիս Մելքոնյանը պետք է իմանա, որ իր տված ապօրինի կալանքների որոշումների վերաբերյալ հարուցվելիք վարույթները վաղեմության ժամկետ չունեն, ինքը, վաղ թե ուշ, դրանց համար պատասխան է տալու։ Նույնը՝ Քննչական կոմիտեի ղեկավարը, որտեղ քննված գործերի մի պատկառելի մասը քաղաքական հիմքեր ունեն, զրո ապացույցներ եւ ակնհայտ ապօրինի են՝ ի սկզբանե։
Բայց հատկապես ԱԱԾ տնօրենը պետք է հասկանա, որ նախօրեին Գյումրու հոգեւորականներից մեկի՝ Տեր Ռուբենի հարցազրույցները, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միանգամայն բավարար են իր եւ իր ենթակաների նկատմամբ բազում քրեական գործեր հարուցելու համար՝ լիազորությունների գերազանցման, ապօրինի հրահանգներ կատարելու, քաղաքական նկատառումներից ելնելով՝ հալածանքների գործիք դառնալու համար։ Բայց արդարադատության կայացումը սրանով չի ավարտվելու։
Եթե մի օր Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն եւ օրենքի իշխանություն, ապա բոլորը՝ մինչեւ վերջին ՀՀ քաղաքացին, պատասխան են տալու այս ամենը տեսնելու, լռելու, չմիջամտելու, չկանխելու համար։ Ինչպես ստալինյան դարաշրջանի ավարտից հետո երկար տարիներ փնտրում գտնում էին այդ ռեպրեսիաներին այս կամ այն կերպ մասնակցած, մատնագրեր գրած եւ անգամ կուսակցական ժողովների ժամանակ իրենց գործընկերների դեմ քվեարկած մարդկանց եւ նույնիսկ նրանց սերունդներին։
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով