Այսօր ընտրագույն երաժիշտ, երգիչ Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է․ Ով չի լսել նրա Նյու Յորք, Իմ ուղին ու շատ հրաշալի երգերը, որոնք ջազ ստանդարտներ են դարձել։
Շատ երգիչներ կերազեն վայելել Սինատրայի փառքն ու սերը՝ մասնավորապես։ Ավա Գարդների հետ մեծագույն սերը սկզբում թևեր տվեց, այնուհետև ցավոք կտրեց մեծ երգչի թևերը։
Հոլիվուդյան ամենաշքեղ, տաղանդավոր և հայտնի դերասանուհիներից մեկը՝ Ավա Գարդները, 6 տարով դարձավ Սինատրայի կինը։ Սակայն մինչև դա նրանց կապը սկանդալային էր. երգիչը արդեն ամուսնացած էր։ Մամուլի ճչացող վերնագրերով, վեճերով և անընդհատ իրար հաղթելու ցանկությամբ էլ զույգը ապրեց այդ տարիները։ «Գրողը տանի, ես գիտեի, որ նա ամուսնացած է… Բայց նա այնքան գեղեցիկ էր այդ բարակ, տղայական դիմագծերով, վառ կապույտ աչքերով և անդիմադրելի ժպիտով», – հիշում էր դերասանուհին:
Ֆրենկը նաև դերասանուհի Միա Ֆերոուի ամուսինն էր: Նա իր կնոջից մեծ էր ուղիղ 30 տարով: Ընկերներին ասում էր, թե ընտրել է «հիմարիկի, որին կխաբի այնքան, ինչքան կցանկանա»։ Ընդամենը մեկ տարի անց նրանք բաժանվեցին։ Երբ տարիներ անց Ֆերոուն ամուսնացավ Վուդի Ալենի հետ, և ռեժիսորը նրան դավաճանեց իրենց իսկ որդեգրած աղջկա հետ, Սինատրան իր նախկին կնոջն առաջարկեց «կոտրել այդ տականքի ոտքերը»։
Տղաները Ֆրենկիին հարգում էին, աղջիկները` սիրում։ Ցածրահասակ, կապուտաչյա երիտասարդը հակառակ սեռին գերում էր իր հմայքով և խարիզմայով, իսկ դեմքի սպիները «խոսում էին» քրեական կյանքի մասին։ Իրականում վնասվածքները նա ստացել էր մանկաբարձուհուց, երբ մայրը մեծ չարչարանքով լույս աշխարհ էր բերում ապագա աստղին։
Սինատրան ցուցակ ուներ, որտեղ նշված էին հոլիվուդյան բոլոր գեղեցիկ դերասանուհիների անունները։ Առաջին իսկ ֆիլմի նկարահանման ավարտին, ցուցակի բոլոր անունների առջև «պլյուսներ» էին դրված։ Երգիչը անգամ բանտ էր նստել ամուսնացած կնոջ հետ կապի մեջ մտնելու մեղադրանքով (մի ժամանակ դա քրեորեն պատժելի էր)։
Կնամոլ Ֆրենկը նաև ընկերուհիներ ուներ, որոնց հետ պարզապես մտերիմ էր: Ջուդի Գարլենդի և Մերիլին Մոնրոյի հետ նրա հարաբերությունները յուրահատուկ էին։ Երբ Ջուդիին հյուրանոցային համարում ծեծել էին, Ֆրենկը փաստաբաններ ու ոստիկաններ ուղարկեց նրա մոտ։ Մոնրոյին Քենեդիների հետ է ծանոթացրել հենց Սինատրան, երբ զբաղվում էր Ջոն Ֆ.-ի նախընտրական քարոզարշավով։
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Queen-ի նախկինում չթողարկված Սուրբ Ծննդյան «Not For Sale (Polar Bear)» երգը․ Տեսանյութ
Էդուարդ Թոփչյան. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ». Լուսանկարներ
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը