Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գրառումը․
«Փաշինյանի՝ եկեղեցու վրա հարձակում ծրագրելու-կազմակերպելու մասին գրառումը ներհայաստանյան/ներհայկական տիրույթում Ալիեւի նվաստացուցիչ հայտարարությունների առաջացրած աղմուկը այլ աղմուկով խլացնելու նպատակով է։
Նրան ներսում աղմուկ է պետք, մեծ աղմուկ, որ դրսից հնչող ձայները խլանան։ Որովհետեւ դրսում թույլ է, խոցելի է։ Ներսի բարձր աղմուկով դրսի իր թուլությունն ու խոցելիություն է սքողել փորձում։
Այս համատեքստում ափսոս է, իհարկե, շատ ափսոս է Հայաստանը։
Մեղք են նաեւ, շատ մեղք են այն միամիտները, ովքեր իրենք իրենց հավատացրել են, թե Փաշինյանը եկեղեցին մաքրելու խնդիր ունի ու նրա աջակիցն են դարձել։
Բոլոր հարցերը լուծել, ավարտել են, եկեղեցու մաքրագործումն է մնացել, որով պետք է զբաղվեն իշխանությունները՝ թիկունքում սեփական պրոպագանդիստների, զոմբիացված հետեւորդների ու ինքնախաբված միամիտների աջակցությունն ունենալով»։






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով