«Քաղաքացիները շարունակում են չհամակերպվել ու բոյկոտել՝ մեծ աղմուկ բարձրացրած հանրային տրանսպորտի թանկացմանը:
«Իրավունք» թերթը գրում է. Սակայն, ինչպես հայտարարել է, Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ավտոբուսներում լինելու են հսկիչներ եւ հարկ եղած դեպքում՝ կտուգանեն կարգազանց քաղաքացիներին:
Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե հսկիչն ունի՞ տուգանելու իրավունք եւ որքա՞ն տուգանքի մասին է խոսքը:
Մեր զրուցակիցը նախ ընդգծեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հատուկ հոդված, որով սահմանված է տուգանք՝ փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու դեպքում։
«Հսկիչն, ըստ գործող օրենսդրության, իրավունք ունի տուգանել քաղաքացուն տոմսի արժեքի կրկնակիի չափով, բայց քանզի առկա է բազմարժեք տոմսային համակարգ, պետք է ընտրվի նվազագույն արժեքը` 150 դրամը, այսինքն՝ տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը: Իր հերթին, վարչարարությունը չպետք է լինի Սահմանադրության եւ օրենսդրության խախտմամբ, պիտի ապահովվի քաղաքացիների` լսված լինելու իրավունքը, պատշաճ վարչարարություն պիտի իրականացվի, ինչը, հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված տարատեսակ ձախողված վարչարարությունների փորձը, չի իրականացվելու` հանգեցնելով կիրառված տուգանքների անվավերության հիմքերի առաջացման», – շեշտեց իրավագետը»:






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու