Ի լրումն նախորդ պաշտոնական հաղորդագրության՝ տեղադրում ենք այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։
Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։
ՀՀ Փաստաբանների պալատ ՀՀ փաստաբանների պալատին խնդրում ենք քննարկման առարկա դարձնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածող փաստաբանի վարքագիծը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն







Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար