Մեր տեղեկություններով` նոյեմբերի 26-ի առավոտյան իրավապահները Աբովյանում մտել են քաղաքում հայտնի հեղինակությունների տները, խուզարկություններ կատարել` զենք փնտրել «ավտարիտետների» բնակարաններում:
Հրապարակ թերթը գրել է․ Ասացին` կանխարգելիչ գործողություն է իրականացվել։ Խուզարկությունները կատարվել են Քննչական կոմիտեի եւ ՆԳՆ համատեղ աշխատանքի ուժերով։ Աբովյանի խուզարկությունների վերաբերյալ ՔԿ-ից մեզ հայտնեցին․
«Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»:
Ի դեպ, երեկ երկրում մոլեգնում էր ոստիկանական «տեռորը»` տեղեկացանք միանգամից մի քանի աղմկոտ ձերբակալության մասին: Ֆիզկուլտինստիտուտում եւ Գիտության եւ բարձրագույն կրթության կոմիտեում էին ձերբակալություններ եղել:
Ձերբակալվել էին Լեւոն Ֆարմանյանը՝ կոմիտեի գլխավոր քարտուղարը, եւ Տիգրան Գալստյանը՝ կոմիտեի գլխավոր հաշվապահը: Նախնական տվյալներով, նրանց մեղադրում են մոտ 200 միլիոն դրամ չարաշահումների մեջ:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին մեզ, որ նշված պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր սպորտային տուրիզմի ամբիոնի վարիչին եւ եւս 2 անձի՝ կաշառք ստանալու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հաղորդել էին. «Ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, մյուս 2 անձինք` կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով»։






Բաց մի թողեք
Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը
Պահանջում են թեմի առաջնորդներին փոխել
Իսկ ինչի՞ «լիազորություն ունեն» … լիազորություն չունեցողները