ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ աշխատողներից մոտ 180 հոգի երեկ զեկուցագիր է գրել, որ ծառայություն չի իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում:
Հիշեցնենք, որ կեսգիշերին քաղաքացիները «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի կոչով գնացել էին օդանավակայան դիմավորելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը մեկօրյա այցով գտնվում էր ԱՄԷ-ում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանները հրաժարվել են ծառայություն իրականացնել, որը կարող է դեմ լինել Հայ առաքելական եկեղեցուն:
Մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները զեկուցագրեր են գրել «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ Ոստիկանությունը իրականացրել և շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։
«Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ»,- եզրափակեցին ՆԳՆ-ից:






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու