27/07/2024

Խոշոր ավտովթար Երևանում․ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․

ժամը 19։50-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են «BMW X» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։