ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը՝ Լյուդմիլա Նավալնային։
Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որ պահանջել են Ալեքսեյ Նավալնիի մարմինը փոխանցել իր ընտանիքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել էին, որ չեն հանձնի դիակը:
Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թույլ տալու համար տեսնել որդուն, ապա Լյուդմիլա Նավալնային ցույց էին տվել որդու մարմինը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պայմաններ էին դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։ Մայրը չէր համաձայնել և պահանջել էր պահպանել օրենքը, որը պարտավորեցնում է քննիչներին դիակը հանձնել մահվան պատճառը պարզելու պահից երկու օրվա ընթացքում։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Թուրքիան «հարյուր հինգ տարի հետո վերադառնում է Պաղեստին»
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին