Ըստ հաստատված տեղեկատվության՝ Բաքվի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի և Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Հասանովի միջև։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք պաշտոնական հաղորդագրությունը, ապա Հասանովը պարզաբանման ակնկալիքով է զանգել, որպեսզի հասկանա, թե ՌԴ-ն ինչ շարժ է իրականացնում ՌԴ ԶՈՒ-ում, ինչին ի պատասխան՝ Շոյգուն ասել է, որ հանկարծակի ստուգումներ են։
Սա խոսում է նրա մասին, թե որքան զգայուն են ադրբեջանցիները ռազմական հարցում, թե որքան է նրանց անհանգստացնում այն, ինչը տեղի է ունենում իրենց վերահսկողությունից դուրս՝ ռազմական ոլորտում»։
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան