Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, ոչ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները և խախտելով դատախազի վարքագծի կանոնները, քրեական գործով նշանակված երեք դատական նիստերին չի մասնակցել՝ առանց հարգելի պատճառի, իսկ մեկ դատական նիստի՝ հարգելի պատճառով:
Կարգապահական վարույթի արդյունքները 2024 թվականի փետրվարի 16-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դատախազի մեղավորությունը։
Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 22-ի հրամանով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
Բաց մի թողեք
Ինքնաձիգ, 349 փամփուշտ, նռնակներ, «Մակարով» ատրճանակ և այլն․ «Աբովյան» ՔԿՀ-ի մոտ զինամթերք է հայտնաբերվել. Լուսանկար
Ամբողջական մանրամասներ․ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի հետևանքով 8 մարդ ձերբակալվել է. Մեկը ցանկացել է այրել իրեն․ ՄԻՊ արձագանքը
Պաշտպանության նախարարին վերագրվող առանձնատան մասին հրապարակումը զրպարտություն է. Դատարանը գործով վճիռ է հրապարակել