Թուրքիայի պետական համարվող Մամուլի խորհուրդը 2 տարի ընդմիջումից հետո որոշում է կայացրել 2024-ին ֆինանսական աջակցություն հատկացնել հայերի, հույների եւ հրեաների տպագիր մամուլին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Մամուլի խորհրդի որոշմամբ 300 հազար լիրա կհատկացվի ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլին, որը միմյանց միջեւ կբաշխվի՝ ըստ համամասնության։
2022-ից այս կողմ թուրքական իշխանությունները դադարեցրել էին ֆինանսական աջակցությունը։
Ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցների ներկայացուցիչները սպասում էին, որ նոր ֆինանսական աջակցությունը մի քանի տարվա առաջվա համեմատ ավելին կլինի, քանի որ երկրում խոշոր ինֆլյացիա է տեղի ունեցել, սակայն իշխանությունները նույն չափի գումար են հատկացրել, ինչ 2 տարի առաջ։
Ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝ ըստ Լոզանի պայմանագրով՝ Թուրքիայի ընդունած պարտավորվածության։
Բաց մի թողեք
Ոստիկանության բաժին են կանչել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին
Հայտնի են «Սրբազան Պայքարի» ձերբակալված կողմնակիցների անունները
Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Փաշինյանը Էրդողանին հրավիրում է Երևան