Հայաստանի շախմատի հավաքականի երկարամյա անդամ Հրանտ Մելքումյանը հեռանում է հավաքականից:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Մելքումյանը:
«Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է տարիներ անց հետ վերադառնամ: Ինձ մի քանի տարով դադար է պետք: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է: Ավստրալիայից ճամփորդելը դժվար է»,-ընդգծել է նա:
Մելքումյանի խոսքով` Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է, սակայն հավաքականում ընդգրկված երիտասարդները նոր շախմատիստներ չեն, նա մանկուց գիտի թիմի անդամներին` Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին, Մանուէլ Պետրոսյանին․ «Նրանց հետ նույնիսկ մի քանի պարտիաներ եմ խաղացել, երբ դեռևս 12 տարեկան էին: Հրաշալի ծանոթ եմ նրանց խաղին: Բոլորն ել կայացած շախմատիստներ են: Անշուշտ, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ապահով ձեռքերում է»:
Վերհիշելով Հայաստանի հավաքականի «ոսկե» սերնդին` Լևոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Մելքումյանն ընդգծել է` Արոնյանն ու Սարգսյանն իրեն շատ են օգնել 2015 թվականին, երբ ինքը դարձավ Հայաստանի հավաքականի անդամ։
Բաց մի թողեք
Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին. Լուսանկար
Կյանքից հեռացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը. Լուսանկար
Խոշոր վթար Աշտարակի խճուղում․ վիրավnրներ կան․ Լուսանկար