Փետրվարի 27-ին Թուրքիայի քաղաքներում 7 կնոջ սպանություն է տեղի ունեցել: «NTV» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը մանրամասներ է հրապարակել կանանց սպանության վերաբերյալ: Բոլոր սպանությունները կատարվել են հրազենով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Բուրսայում տեղի ունեցած սպանության պատճառը եղել է այն, որ ամուսնալուծված կինը մերժել է ամուսնու հաշտվելու առաջարկը, ինչին էլ հաջորդել է մահացու հրազենային կրակոցը:
Սաքարիայում տեղի ունեցած սպանության զոհը բաժանման եզրին գտնվող կին է եղել: Այս դեպքում կինը տանից հեռացել է՝ բնակվելու իր հայրական տանը: Կնոջը հետապնդող ամուսինը գնացել է կնոջ բնակության վայր, հրազենով սպանել նրան, ապա վերջ տվել նաև սեփական կյանքին:
Իզմիրում, Էրզրումում, Դենիզլիում և Ստամբուլում տեղի ունեցած մյուս սպանությունները ևս եղել են ընտանեկան հարաբերություններում առկա անհարթությունների հետևանքով:
Բաց մի թողեք
Տեխասում կալանավորվել է աշխարհի ամենաազդեցիկ նարկnբարnններից մեկը․ Լուսանկար
Թրամփը համաձայնել է Հարրիսի հետ բանավեճի՝ նշելով օրը
Թուրքիան՝ օկուպացված Շուշիում, բացել է երկրաշարժի մոնիթորինգի կայան