27/07/2024

Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած. Լուսանկար

Փետրվարի 28-ին՝ ժամը 08:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածից դեպի Ջրվեժ գյուղ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդն արգելափակված է, առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել հերթապահություն. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

May be an image of car