Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման մասին պայմանագրերի օրինակելի ձևերում, որոնց համաձայն՝ էլեկտրական ցանցին միացման վճարների վճարման համար սահմանված 24-ամսյա ժամկետը փոխարինվել է տասնօրյա ժամկետով։
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ նույն որոշման 2-րդ կետով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին հանձնարարվել է սահմանված ժամկետում ապահովել կատարված փոփոխությունների մասին օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող այն սպառողների և դիմող անձանց պատշաճ ծանուցումը, ովքեր որոշման ուժի մեջ մտնելու պահին ամբողջությամբ չեն վճարել միացման վճարը։
Հանձնաժողով մուտքագրված մի շարք դիմում-բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում ընկերությունը չի ապահովել վերոնշյալ որոշման 2-րդ կետի պահանջը, ուստի հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն համապատասխան ծանուցումներն ուղարկել է ոչ թե պայմանագրերով ամրագրված ծանուցման հասցեներով, այլ միացման հասցեներով, ինչի արդյունքում դիմող անձանց պատշաճ ծանուցումը չի ապահովվել։
Ուստի հանձնաժողովն այսօրվա նիստում ընկերությանը տուգանել է 10 միլիոն (տասը միլիոն) դրամ գումարի չափով:

Բաց մի թողեք
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք
Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ. Լուսանկար