27/07/2024

Հայաստանի սահմանը հատել է Ադրբեջանի զինված զինծառայող, նա վնասազերծվել է. ԱԱԾ

Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից, նշելով, որ վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջեւ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից հավելել են, որ սկսել են անհապաղ որոնողական աշխատանքներ: