ԱՄՆ-ում ընտրություններով զբաղվող մարմինները վստահեցնում են՝ կկարողանան չեզոքացնել այս նոյեմբերին կայանալիք համապետական ընտրություններին սպառնացող ցանկացած վտանգ:
«Ամերիկայի ձայնի» թղթակիցը պատմել է իր տպավորությունները Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում ընտրողների վերապատրաստման դասընթացից։
Անցած ամիս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացրել են Կոնգրեսին, թե գալիք ընտրություններն անցնելու են արդար և ապահով՝ անվտանգության շուրջ դաշնային, նահանգային և տեղական իշխանությունների միջև համագործակցության շնորհիվ:
Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների ապահովության գործակալության տնօրեն Ջեն Իսթերլին մատնանշում է այն ռիսկերը, որոնք կարող են ծագել ամերիկյան ընտրությունների առնչությամբ՝ կիբեռգրոհներից մինչև օտարերկրյա վնասարար ազդեցություն: Նրա խոսքով, խնդիրների պատճառներից են ընտրություններին վերաբերող ենթակառուցվածքների բազմազանությունն ու դրանց ապակենտրոնացված վիճակը:
Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, օրինակ, քվեաթերթիկների սկաներները միացված չեն համացանցին՝ ընտրական գործընթացն ավելի անվտանգ դարձնելով հաքերային հնարավոր հարձակումներից:
Ընտրական հանձնաժողովներն ամերիկացիներին խրախուսում են զգոն լինել, ներգրավվել ընտրական գործընթացում և դիմել իշխանություններին՝ ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում:
Բաց մի թողեք
Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին
Ես այստեղ կմնամ. Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի լքի նախագահական նստավայրը
Վրաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության արարողության օրը