Փետրվարի 28-ին` ժամը 04:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած Hummer և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Հ.-ն ստացել է ստորին վերջույթի այրվածք, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։ Մասամբ այրվել են ավտոմեքենաների շարժիչների հատվածները, սրահները և անվադողերը։
Բաց մի թողեք
Արագածոտնի գյուղերից մեկի տան բակում՝ ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արտառոց դեպք՝ Երևանում․ փnղnցում hայտնված անoգնական քաղաքացին մաhացել է. Լուսանկար
Այս տարի ՃՏՊ-ներից արդեն 147 զnh ունենք