27/07/2024

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծռայողը․ Լուսանկարներ

ՀՀ ԱԱԾ-ի տեղեկատվությամբ, այսօր ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տեղեկություններ են հաղորդում Հայաստանի սահմանը հատած իրենց զինծառայողի մասին՝ հրապարակելով նաև նրա լուսանկարները։

Возможно, это изображение 1 человек и текст

Պարզվում է, որ զինծառայողը Ռուսլան Փանախովը Շամքիրի շրջանից է, ծառայության է անցել անցյալ տարվա հուլիսին։ Վերջինիս հայրը լրատվամիջոցներին ասել է, թե տղան 7 ամսվա ծառայող է եղել Լաչինում։

«Վերջին անգամ ես ու տղաս խոսել ենք երեկ: Նա ասաց, որ առողջ է, ամեն ինչ լավ է»,- պատմել է նա։

Возможно, это изображение 1 человек, Арктика и текст