Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին՝ ժամը 12։00-ին, և ավարտվել 28.02.2024 թվականին՝ ժամը 12։52-ին։
Այդ մասին ասված է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել են 7-ը։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռքբերման արժեքը նշված 7 համարանիշներով կազմել է156.200.000 դրամ»,- նշված է գրառման մեջ։
Բաց մի թողեք
Խնածախում Ալիևի կրակոցների արդյունքում էլի ոչխար է սատկել
Նուբարաշենում նոր վերանորոգված ճանապարհը վարորդների համար դարձել է պատուհաս. Լուսանկար
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ) հայտարարում է՝ Կերչի կամուրջը վնասվել է ստորջրյա պայթեցմամբ