Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին Մոսկվայի Աստվածամոր Սրբապատկերի եկեղեցում, հուղարկավորությունը՝ Բորիսովի գերեզմանատանը:
Այս մասին հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Նախօրեին Նավալնիի թիմակիցները հայտարարել էին, որ իրենց չի հաջողվում Մոսկվայում դահլիճ գտնել՝ քաղաքական գործչի հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար։
Ըստ Յարմիշի՝ շատերը, լսելով ընդդիմադիր առաջնորդի անունը, հրաժարվում են իրենց հետ համագործակցել։
Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։
Բաց մի թողեք
Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ քննարկելու ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ) հայտարարում է՝ Կերչի կամուրջը վնասվել է ստորջրյա պայթեցմամբ
Պատրաստվում են պատերազմին