Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել է:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ սպանությունը բացահայտվել է:
«Իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 23-ի ժամը 16.15-ի սահմաններում Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ 35 և 32 տարեկան երկու երիտասարդ իրենց 63-ամյա հոր հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, շենքի բակում դիտավորությամբ քարերով հարվածել և վնասել են 33-ամյա հարևանի «Մազդա» մակնիշի մեքենան, ինչից հետո եղբայրները գնացել են գյուղի փոստատան մոտ, որտեղ հանդիպելով 52-ամյա համագյուղացուն՝ կանգնեցրել են նրա վարած «Համերը» և սկսել են վիճաբանել հետը:
Այդ ընթացքում էլ եղբայրներից 35 տարեկանը դանակով հարվածներ է հասցրել 52-ամյա տղամարդու կրծքավանդակին և որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այնուհետև եղբայրները նստել են նրա «Համերը» և սկսել են անկանոն երթևեկել գյուղի փողոցներով՝ դիտավորյալ վնասելով կայանված «Մերսեդես», «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները:
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից փետրվարի 26-ին Քասախ գյուղի վերոհիշյալ երեք բնակիչների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Խափանման միջոցը՝ կալանք:
Իրացնելով ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի և ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունները՝ ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի բաժինների և ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ի ժամը 16.30-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Նաիրիի քննչական բաժին են ներկայացվել Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա, 35-ամյա և 63-ամյա տղամարդիկ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քասախ գյուղի Խաչանովի փողոցի տներից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ 100 գրամ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:
Քրեական վարույթը շարունակվում է»,-ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախ գյուղում սպանություն է տեղի ունեցել
Բաց մի թողեք
Դանակաhարություն գիշերային ակումբներից մեկում, անվտանգության աշխատակիցն ու մասնակիցներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց
Ինչ են հայտնաբերել Նարեկ Կարապետյանի տան խուզարկության արդյունքում
Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ