03/11/2024

Երևանում հարազատ եղբայրները հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում՝ դանակով

Փետրվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկում եղբայրների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում՝ օգտագործելով դանակ։

Դեպքի վայր են մեկնել իրավապահները, տարածքը սահմանազատվել է:

Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն տան բնակիչներ 56-ամյա Ստեփան Գ․-ի և 58-ամյա Արմեն Գ․-ի միջև, որի ժամանակ միմյանց մարմնի տարբեր մասերին հասցրել են հարվածներ։

Պարեկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, ապա ժամանած բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։