ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուրադ Շարմազանովը ռուսաստանյան վոյաժից, ՀՀ վարչապետին ամիսներ աաջ սպառնացած Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած կուսակցության՝ «Եդինայա Ռոսսիյա»-ի կազմակերպած համաժողովից վերադառնալուց հետո, ինչպես եւ սպասվում էր, հյուրընկալվել է ռուսական ագիտպրոպին սպասարկող տեղական կայքերից մեկին ու ամփոփել «հյուսիսային վոյաժը»։
Ուշագրավ է, որ զրույցը տեղի է ունեցել հետին պլանում երեւացող՝ խորհրդային միության՝ մուրճ ու մանգաղ պատկերող բոսորագույն դրոշի ֆոնին․ սովետի վերհուշն արթնացնող այս միջավայրում էլ Շարմազանովը «լիաբերան հեշտանքով» պատմել է իր եւ իր կուսակիցների հերսական այցի մանրամասները։ Շարմազանովի գլխավորած եռանդամ պատվիրակության կազմում, ինչպես արդեն հայտնել ենք, կար նաեւ ԱԺ ՊՈՒ խմբակցության ՀՀԿ գործկոմի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը, որն իր ելույթում անդրադարձել էր 2018-ին տեղի ունեցած «գունավոր հեղափոխությանն» ու ուղեցույց ներկայացրել համաժողվի անդամներին՝ ինչպես կանխել նման «արհավիրքները» իրենց երկրներում։ Եւ ահա, ըստ Շարմազանովի, տիկին Մկրտչյանի այդ ելույթը մեծ ցնծությամբ է ընդունվել հավաքի կազմակերպիչների կողմից։ Անդրադառնալով համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպում-քննարկումներին՝ ՀՀԿ-ական գործիչը մասնավորապես նշել է․
«Նշել եմ ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումը՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում որեւէ լեգիտիմ հիմք չունի, ոչ Արցախի քաղաքացիները, ոչ ՀՀ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին նման իրավունք չի տվալ Պրահայում, արեւմտյան հարթակներում ճանաչել Արցախը Ադրեջանի մաս»։ Շարմազանովը, փաստորեն, ոտք էր ցավեցրել, հասել էր Մոսկվա, համաժողվի էր մասնակցում, բայց, փաստորեն, մոռացել է Պուտինի ու Մեդվեդեւի ականջները շոյող այս «տրակտատում» մի երկու տողով անդրադառնալ նաեւ նրան, ով աաջինն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Այո, դա նույն ինքը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է, որի քաղաքական հենարանն էլ հենց «Եդիանայա Ռոսսիյա» կուսակցությունն է։ «Միջազգային իրավական տեսանկյունից՝ այդ բոլոր տարածքները (հայկական ուժերի կղմից այսպես կոչված «օկուպացած» տարածքները․-խմբ․) հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը։ Կրկնեմ ևս մեկ անգամ՝ ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից ևս Ադրբեջան է»,-հայտարարել էր Պուտինը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին՝ իր «Մեծ ասուլիսում»։ ՀՀԿ-ական գործիչը, համոզված ենք, «հարգապատիվ Պուտինի» այս հայտարարությանը տեղյակ է, որում, ի դեպ, անթաքույց կշտամբանք կա նաեւ հենց իր՝ Շարմազանովի, կուսակցության հասցեին, որը 20 տարի իշխանություն լինելով այդպես էլ չճանաչեց ԼՂՀ-ի անկախությունը եւ այսպիսով, ըստ Պուտինյան մեկնաբանման, Արցախն ու հարակից շրջանները համարեց Ադրբեջան։ Շարմազանովը եթե «թասիբի» ու ազնվության չնչին նշույլ ունի, ապա, հարկավ, իր խրոխտ ելույթում պետք է որ մի երկու տողով էլ անդրադարձ կատարած լինի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂՀ-ում խաղաղապահական առաքելություն ստանձնած երկրի կատարյալ ձախողմանը, եթե չասենք՝ սաբոտաժին, ինչի հետեւանքով էլ հենց տեղի ունեցավ Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Այնպես որ, Շարմազանովի պրիմիտիվ, կամ, իր սիրած բառով՝ «դիշովի» մանիպուլյացիաները՝ Պրահայում ՀՀ-ի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու եւ դրա հետեւանքով Արցախի հանձնումը թույլ տալու մասին, կարող են էքստազ առաջացնել եւ ողջունվել միայն ռուսական ագիտպրոպի հետեւորդների մոտ եւ կողմից։
Շարմազանովը նշել է նաեւ, որ հանդիպումներ են ունեցել Պուտինին սատարող կուսակցության, դրա խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ եւ «շատ լուրջ քննարկումներ ունեցել ՀՀ-ում աշխարահքաղաքական կուրսի կտրուկ փոփոխության մասին»։
«ՌԴ-ում անհանգստացած են, եւ ամենաշատը անհանգստացած են ոչ թե իրենց համար, այլ՝ մեր պետության համար, որովհետեւ, ինչպես եւ մենք, գոնե մենք (ցույց է տալիս իրեն եւ պրոռուսական կողմնորշմամբ հայտնի հաղորդավարին-խմբ․), նրանք շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի, ավելի շատ՝ էրմենիստանի՝ թուրքական հինգերորդ շարասյան ու Արեւմուտքի հինգերորդ շարասյան դերակատարում ստանձնած նիկոլիստական ռեժիմի քայլերը՝ Հայաստանի հեռացնել ՌԴ-ից ու տանել դեպի Թուրքիա եւ ՆԱՏՕ, դա անկանխատեսելի, վատ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ-ի համար»,-անթաքույց հրճվանքով հայտարարել է Սերժ Սարգսյանի կրտսեր գործընկերը։ Եթե չիմանայինք, որ այս հայտարարության հեղինակը հայաստանցի է, նախկին իշխող ռեժիմի ներկայացուցիչ, կկարծեինք, որ այս՝ ՀՀ-ին սպառնացող արհավիրքի մասին գուժողը ուղիղ Կրեմլից սնվող ռուս լոբբիստ է, ինչպես օրինակ օրերս ՀՀ-ում գտնված քաղաքագետ Դմիտրի Սուսլովը, թեեւ ՌԴ կայսերական շահերի սպասարկաման համար պարտադիր չէ լինել ռուս, ազգությամբ հայ կամ հայկական ազգանունով հայտնի դեմքերի մի ամբողջ համաստեղություն է լծված այդ առաքելությանը։ Այնպես որ, չի բացավում, որ Շարմազանովը ՌԴ իր այս այցի ժամանակ պաշտոնապես ընդգրկված լինի այդ կաստայում՝ որպես նորագիր հինգերորդշարասյունական։
Փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի կուսակցի՝ երբ դաշնակից երկիրդ եւ այն ռազմաքաղաքկան դաշինքքը, որի անդամ ես դու, չի կատարում իր պարտավրություններն ու դու ստիպված ես լինում դիվերսիֆիկացնել քո անվտանգային, պաշտպանական կարիքները, դու այսպիսով դավաճանում ես քեզ (իրականում) դավաճանածներին ու գլխիդ այսպիսով փորձանք բերում։ Հետեւապես Շարմազանովի «դարդը» ոչ թե ՀՀ-ի անվտանգությունն է, ՀՀ պետական, ազգային շահերը, այլ այն, թե արդյոք այդ շահերը համահունչ են «սպիտակ արջի» շահերին, որն ի դեպ, իր հերթին փոխադարձ շահավետ գործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։
Շարմազանովի անալիտիկ կարողությունները դժվար է գերագնահատել, բայց այսուհանդերձ նրան մի հարց տանք իրենց իշխանության տարիների առնչությամբ․ երբ Սերժ Սարգսյանը (առնվազն) 2007-ից սկսած փորձում էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ ու «ֆուտբոլային դիվանագիտության» վարում, այսպիսով փոխու՞մ էր վերկտրը՝ փորձելով մերձենալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, թե՞ Շարմազանովի՝ մտածելու համար պատասխանատու օրգանն այդ փորձը ուրիշ կերպ էր ընկալում՝ զերծ մնալով քաղաքական-քաղաքագիտական տխմարություններ արտածելուց։
Երբ Սերժ Սարգսյանը բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ, Հայաստանը, այսպես ասած տանում էր «եվրաասոցացման», այսպիսով վեկտո՞ր էր փոխում, թե՞ նպատակամղված գրգռում էր դաշնակից երկրին՝ դրդելով դիմել «դաստիարակչական միջոցների»՝ զենքի վաճառք Ադրբեջանին եւ այլն։
ՀՀ-ում գործող ռուսական ագիտպրոպին կցված «հինգերրդ շարասյունը» այդ ժամանակ էլ էր Շարմազանովի ոճով անհեթեթություններ դուրս տալիս, ինչի հետեւանքով եղավ այն, ինչ եղավ։ Իսկ եղավ այն, որ Սերժ Սարգսյանի տնտեսական «եվրաասոցացումը» կանխվեց «մեկ գիշերվա մեջ» տեղի ունեցած «պրոֆիլակտիկ ապտակի» շնորհիվ՝ մոտ 4 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման՝ 2013 թ. նոյեմբերի 29-ին, սակայն 2013-ի սեպտեմբերի 3-ին Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթ ստորագրեց և «հաստատեց» «Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»։ 2017 թ․ նոյեմբերի 24-ին էլ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Արդ, Շարզամազանովին հարցնում ենք՝ Սերժ Սարգսյանը իր այս որոշումները, մասնավորապես՝ Մաքսային միությանն անդամակցելը, ո՞ւմ անունից էր կայացրել, հայ ժողովուրդը նրան նման մանդատ տվե՞լ էր։
Բաց մի թողեք
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Ադրբեջանը բանակը բերում է պատրաստության աստիճանի` Հայաստանի դեմ նոր դիվերսիայի համար