Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա էլ սուպերմարկետների ցանց բացել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր հրապարակումից օրեր անց բացվեց «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցի առաջին սուպերմարկետը: Նշել էինք նաև, որ Նալբանդյանը ցանկանում է, որ իր սուպերմարկետների ցանցը Հայաստանում լինի ամենամեծը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նարեկ Նալբանդյանը միայն սուպերմարկետների սեփական ցանցով չի սահմանափակվի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարն արդեն իսկ գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցություններ է վարում նաև «Քարֆուր» և «Զովք» սուպերմարկետների ցանցերի հետ՝ դրանք ևս ձեռք բերելու նպատակով:
Մեր տեղեկություններով, նախատեսվում է, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում 200-ից ավելի սուպերմարկետ բացել:
Բաց մի թողեք
ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա․ Լուսանկար
Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն
Անարդարացի թանկ սակագին է։ Իրականում տրանսպորտի սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից