«Եվրամիությունը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն»:
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ելույթ ունենալով Անթալիա քաղաքում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը:
«Խաղաղության ձեռքբերումը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, և ամբողջ տարածաշրջանի շահերից, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրան հասնելու համար», -ասել է Կլաարը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ առաջընթացի հասնելու հիմնական պատասխանատվությունը կրում են այս երկրները, նրանց ղեկավարությունը, և դա կախված է նրանց ցանկությունից ու կամքից։
«Քանի որ ես երկար տարիներ զբաղվել եմ այդ հարցով, կարող եմ ասել, որ խաղաղության հնարավոր է հասնել: Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք հասնել դրան, Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության համաձայնագիր ստորագրել»,- ընդգծել է Կլաարը:
Բաց մի թողեք
Նախարարի՝ Հայաստանի ցածր գնաճին առնչվող պնդումը մասամբ ճիշտ է, մասամբ՝ ոչ
Երբ կշարունակվի սահմանազատումը և որտեղ
Հաջիևը «վերադարձնում է մեր դիմանկարը»