ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մարտի 1-ն է: Հայ ժողովրդի համար տասնամյակից ավել մարտի 1-ը՝ որպես գարնան առաջին օր փչացրած ուժերը, այսօր էլ հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, անում են հնարավոր ամեն բան՝ հասնելու ռևանշի իրենց նպատակին: Մարտի 1-ի արյունոտ էջը չփակվեց, որովհետև Ռ. Քոչարյանին և իր աջակից ուժերին հաջողվեց տապալել դատական ողջ գործընթացը՝ դատաքննական փուլը թողնելով հետևում: Եվ այս պահին մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ, համատեղելով բոլորիս ջանքերը, մարտի 1-ը վերջնականապես բացահայտելու և այն՝ որպես գարնան առաջին օր, մեր ժողովրդին վերադարձնելու համար»։

Բաց մի թողեք
Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»