Մարտի 1-ին, ժամը 20:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Յ․ Ե․, ծնված 2005 թ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Մ․) և «Ford» (վարորդ՝ Հ․ Լ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքաքսուքային նյութի արտահոսք։
«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարներն ուղղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Բաց մի թողեք
Փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը․ Վարդանյան
Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել․ Լուսանկար
Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները