Մարտի 3-ին՝ ժամը 16:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ․) և «Opel» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Տ․-ին (ծնված 1987 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2013 թ․) և Լ․ Ն․-ին (ծնված 1984 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքը․ Լուսանկար
Վարշավայից Երևան եկող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում. Լուսանկար
Երևան-Մեղրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ. Լուսանկար