ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի գլխավերևում չնչացրել են 38 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում էՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Կիև իկողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների դեմ ահաբեկչություն իրականացնելու փորձը 38 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով կասեցվել է », – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գիշերը Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ Թեոդոսիայի շրջանի Տավրիդա մայրուղով երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է Կերչի ուղղությամբ, կազմակերպվել է շրջանցում։
Ժամանակավորապես փակվել է նաև Ղրիմի կամուրջը, որի վրա երթևեկությունը վերականգնվել է երկու ժամ անց։
Ինչպես նշել է հանրապետության տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն, Տավրիդա մայրուղու երկայնքով ավտոբուսների շարժը նույնպես փոխվել է, մինչդեռ գնացքներն աշխատում են սովորական ռեժիմով։
Բաց մի թողեք
Ուկրաինայում պատերազմի ավարտը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. Թրամփ
Եվրամիությունում համաձայնեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն՝ ըստ Politico-ի