27/07/2024

Երևանում բախվել են «BMW X5»-ն ու «Kia»-ն․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա. Լուսանկար

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության մոտ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Վրեժ Մարգարյանի վարած «Kia» մակնիշի և 25-ամյա Արսեն Գալստյանի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW X5»-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մհեր Միրզոյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող ավտոքարշակի վրա։

Տարածը պարեկները սահմանազատել են։

Վթարի փաստով կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանի կողմից փաստաթղթեր են ձևակերպվում։

Տեղում նաև պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկը կոտրել է էլեկտրահաշվիչի ցուցանակը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է, արդյոք վթարի հետևանքով վիրավոր քաղաքացի կամ քաղաքացիներ կան, քանի որ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ կա վիրավոր։

Երևանում բախվել են «BMW X5»-ն ու «Kia»-ն․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա