05/10/2024

Կողոպուտ՝ «Մանկական երկաթուղու» տարածքում․ թալանել են ռուս զբոսաշրջիկին

Երեկ՝ մարտի 3-ին, «Հրազդանի» կիրճում տաք հետքերովբացահայտվել է կողոպուտ ու վնասազերծվել կողպուտ կատարողը:

ժամը 17։15-ի սահմաններում, «Հրազդանի» կիրճում գտնվող «Մանկական երկաթուղու» տարածքում ՌԴ քաղաքացի 30-ամյա Յանոբուխովիին են մոտեցել իրեն անծանոթ 2 քաղաքացիներ, որի ժամանակ նրանցից մեկը բացահայտ հափշտակել է նրա պայուսակը և դիմել փախուստի։

Տուժածը հետապնդել է նրանց, սակայն չի կարողացել արդյունքի հասնել և այդ պահին «Հրազդանի» կիրճում նկատել է ծառայություն կատարող պարեկներին ու հայտնել, որ իրեն թալանել են, իր սև պայուսակով փախել «Հրազդանի» կիրճի ուղղությամբ։

Պարեկները կարողացել են ճիշտ կողմնորշվել և «Հրազդանի» կիրճի աջ և ձախ կողմերով սկսել են որոնողական աշխատանքներ ու մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են կասկածյալին, սակայն նա շարունակել է դիմել փախուստի։

Պարեկները բռնել են վերջինիս, որից հետո տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Նրա մոտ հայտնաբերվել է գողացված պայուսակը, որում եղել է տուժածի տան բանալին, դրամապանակը, բանկային քարտեր և գումար։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է կողոպուտ կատարողի ինքնությունը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արայիկ Շ․-ն, նաև հանցակցի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Բ․-ն է, ում հայտնաբերելու համար ոստիկանները աշխատանքներ են կատարում։