13/12/2024

«Հուսով ենք՝ Երևանը գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը». Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և խաղաղաշինության կարևոր միջոց։

Այս մասին Անթալիայի դիվանագիտության ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա ընդգծել է, որ բացի զուտ տնտեսական շահից, հետկոնֆլիկտային իրավիճակում երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող է նաև վստահության ամրապնդման կարևոր միջոցի դեր խաղալ և դառնալ խաղաղության կառուցման արդյունավետ գործիք:

«Դրա վառ օրինակն է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը։

Բացի այդ, այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին։

Բացի այդ, «Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ արդեն գործող տրանսկասպյան միջազգային միջին միջանցքի (Trans-Caspian International Middle Corridor) այլընտրանքային երթուղի, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածքով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով», – ընդգծել է նախագահի ներկայացուցիչը։

«Հուսով ենք, որ Երևանը, որն արդեն ավելի քան երեք տարի խուսափում է իր ստանձնած պարտավորության կատարումից և փաստացի արգելափակում է «Զանգեզուրով» տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը նաև Հայաստանի համար։ Հակառակ դեպքում բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ մնալ տարածաշրջանային փակուղում», – եզրափակել է է. Ամիրբեկովը։