27/07/2024

Ստալինի ծոռը բաց նամակ է գրել Լավրովին և իր աջակցությունն առաջարկել

Խորհրդային Միության նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծոռը՝ նկարիչ Սելիմ Բենսաադը, ԽՍՀՄ առաջնորդի մահվան օրվա նախօրեին բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին։

Ստալինի ծոռն իր նամակում հայտարարել է ՄԱԿ-ը ցրելու անհրաժեշտության մասին։ Փաստաթղթի պատճենը հայտնվել է NEWS.ru-ի տրամադրության տակ։

«Որպես վերջին ծնված Ջուգաշվիլի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի գեներալիսիմուսի ծոռ և Զաքսենհաուզենի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում զոհված Յակով Ջուգաշվիլիի թոռ, ես պատրաստ եմ պաշտոնապես Ստալինի ընտանիքի անունից աջակցել ձեզ և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ հրավիրելու ՄԱԿ-ի հատուկ նիստ, որպեսզի որոշվի այս կազմակերպության հետագա ճակատագիրը և դրան մասնակցելու նպատակահարմարությունը ԽՍՀՄ իրավահաջորդի երկրի՝ ֆաշիզմը հաղթողի երկրի՝ Ռուսաստան կողմից»,- հայտարարել է Բենսաադը:

Նա համարում է, որ ՄԱԿ-ն ապացուցել է իր անկարողությունը ազգերի և առանձին ժողովուրդների ցեղասպանությունը կանխելու հարցերը լուծելու գործում։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը «թույլ է տալիս բնաջնջել ռուսներին» Դոնբասում, ինչպես նաև երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում Գազայի հատվածում։

Բենսաադի մամուլի կցորդ Վադիմ Գորժանկինն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև նախաձեռնել ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումը Մոսկվա կամ Յալթա։ Նա նշել է, որ արևմտյան դիվանագետները ներկայումս օգտագործում են վիզային ռեժիմը ճնշումների համար և Ռուսաստանի ներկայացուցիչներին զրկում են Նյու Յորքում ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու հնարավորությունից։