Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը` 11.5 հա տարածքով:
Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հիշեցրեց, որ այդ հատվածում շինարարությունը դեռ խորհրդային տարիներից անավարտ է մնացել:
«Քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացվ, որի արդյունքում համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- նշեց Ավինյանը:
քաղաքապետը հայտնեց, որ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ այցելել, նրանք համաձայնել են այդ հատվածում տալ անվճար էսքիզային որոշակի լուծումներ, որոնք պետք է քննարկվեն:
Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և մարզական համալիրը:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Պետք է նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները, ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք պոտենցիալ կարող են այնտեղ տեղակայվել, նաև ունենք նախարարությունից հայտ, որ պետք է քննարկենք, հասկանանք հնարավոր համատեղ տեղակայումը այդ մարմինների»,- ասաց նա:
Համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի:

Բաց մի թողեք
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության համատեղ հայտը
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է
Ինչու չեն վերականգնում վարորդականները․ ի՞նչ են պատմում