27/07/2024

40 օրից հետո դեմքներիդ ասելու են, թե դուք ով եք ծննդյան վկայականով. Սաֆարյանը՝ Լավրովին

«Սրանք մեզ լրիվ անկիրթ, փափախով չգիտեմինչի տեղ են դրել, գիտեն 19-20-րդ դարերն է, կարող են բեսբոժնի կեղծեն ու ստեն»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատի ունենալով Լավրովի խոսքն այն մասին, թե Ռուսաստանը կարող էր կանգնեցնել պատերազմը, երբ դեռ Շուշին չէր անկել, սակայն ՀՀ վարչապետը մերժել է առաջարկը:

«Ենթադրենք, թե ճիշտ է ասում իր շեֆ Պուտինի հետ, թե հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել… Բա որ կարողանում էիք պատերազմ կանգնեցնել, ինչու՞ դա չարեցիք սեպտեմբերի 27-ին կամ դրանից 1 օր առաջ, կամ հոկտեմբերի 10′-ին, երբ Հադրութն էլ, Շուշին էլ հայկական էին, հրադադար հաստատելու ռուսական նախաձեռնության օրը, որը «խափանվեց», կամ հոկտեմբերի 17-ին’ հրադադարի ֆրանսիական նախաձեռնության օրը, երբ գոնե Շուշին հայկական էր։ Այդ ժամանակ էլ հո Ալմա Աթիի պայմանագիր ու Պրահայի հանդիպում չկա՞ր:

Լավ, ենթադրենք Պուտինը տեղյակ չի հայ ազգի պատմությանը, բայց այս ռսացած կիսահայը հո գիտի, որ հայերս առնվազն 405֊406թ.ից, եթե ոչ նաև ավելի վաղ, գիր ունենք, ի տարբերություն տառերն ավելի ուշ սովորած ռուս ազգի, ու ամեն ինչ կարդում, լսում ու ֆիքսում ենք… Հո ստելով չի՞” 40 օր է չէ՞: 40 օրից հետո դեմքներիդ ասելու են չէ, թե դուք ով եք ծննդյան վկայականով ու ինչ եք արել ձեր ամենանվիրված դաշնակցի հետ, ու դա մոռանալ, կուլ տալ ու ներել հնարավոր չէ»,-գրել է Սաֆարյանը: