Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը նոր ծիլեր է տվել, այժմ էլ սկսել են ռազմական գործողության ու բռնության կոչեր հնչել երկրի խորհրդարանից:
Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազաիլ Աղամալին հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է նոր ռազմական գործողություն սկսի և «8 գյուղերը կցի իր հողերին»:
«Քանի դեռ Հայաստանը սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություններ իրականացնենք և 8 գյուղերը կցենք մեր հողերին։ Կարծում եմ, որ իրադարձությունները լավագույնս չեն զարգանում։ Ես կոչ եմ անում թույլ չտալ Իրանի տարածքով Հայաստան զենքի մատակարարումը»,- ասել է Ֆազաիլ Աղամալին՝ հավելելով, թե Հայաստանը, դաշինք ստեղծելով Ֆրանսիայի և Հունաստանի հետ, փորձում է դրանք օգտագործել զինվելու նպատակով:
Բաց մի թողեք
Նոր քրեական գործ են փորձում կարել Շիրակի թեմի առաջնորդի վրա
Պուտինը Թրամփին հասկացրել է, որ հայ – ադրբեջանական խաղաղություն հնարավոր չէ, ինքը թույլ չի տա
ՀՖՖ-ում կրճատումներ են՝ անհաջողությունների մեղքը աշխատակազմի վրա են բարդում