«Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին։ Ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք»։
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե սպարապետը ժամանակին խոսել է Մեղրիի մասին, մինչդեռ այժմ խոսվում է միջանցք տալու մասին:
Նրա խոսքով՝ 90-ականներին իրենք էլ չէին պատկերացնում, որ կարող էին տարածքներ ազատագրել, և միայն Վազգեն Սարգսյանի շնորհիվ համախմբվելու միջոցով է հաջողվել հասնել դրան։
«Այսօր, պարզ ասեմ, մեր 3 նախագահները, ՊԲ նախկին հրամանատարն ու այլ մարդիկ գերեվարված են։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք, որ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին, և ռուսները չե՞ն կարողանում նրանց բերել Հայաստան։ Միշտ ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք, ո՞ւմ չմիանանք։ Ես իմ տեսանկյունից եմ խոսում։ Այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, լինելով ՀԱՊԿ անդամ՝ մեզ համար ի՞նչ արեցին։ «Նարկոզը» տվել են ու վեց տարի «փրթում» են ռուսները»,- ասաց Միքայելյանը՝ շեշտելով, որ դրա պարզ ապացույցը ԼՂ նախագահների գերեվարումն է:
«Սպարապետի ժամանակ մենք կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որը հակառակորդի ձեռքին էր: Այսօր «Երկրապահը» նույն գործն է անում, 44-օրյա պատերազմից մինչ օրս մենք պետական սահմաններն ենք պահում»:
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ շարունակելով. «Դուք ավելի լավ քաջատեղյակ եք՝ որ ուղղություններով: Ես ուզում եմ դիմել ժողովրդին, որ այսօրվա ծանր վիճակում՝ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ խոշոր տերությունների վերադասավորումների ժամանակ, հատկապես մեր տարածաշրջանում պետք է մի քիչ խելոք լինենք, համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք»:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է նշանակում խելոք լինել՝ թշնամու կրակոցին չպատասխանե՞լ, Միքայելյանը նշեց. «Թշնամու կրակոցի հետ դուք գործ չունեք, թշնամու դեմ կանգնած է մեր բանակը, Երկրապահը, տարբեր կառույցներ: Պետք չի տեղի-անտեղի ապատեղեկատվություն տարածել, ամեն մեկը մի բան խոսի, պետք է համախմբված լինենք»:
Անդրադառնալով Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր ու վիրավորներ՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Արդեն 3-4 տարի է՝ Երկրապահը Ներքին Հանդում է, ուղղակի չեմ ուզեցել, որ ամեն ինչ էսպես տարածվի: Մեծ թվաքանակով կանգնած է Երկրապահը պաշտպանական գծի գրեթե ողջ երկարությամբ: Կրակոց լինելում է, մենք էլ պատասխանում ենք»:
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները Ներքին Հանդում տեղի ունեցածից հետո հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ կհետաքննեն, և կպատժվեն բոլոր նրանք, որոնք խախտել են սադրանքների չգնալու հրամանը, ԵԿՄ նախագահն ասաց. «Դա ասվել է ընդհանուր արտաքին քաղաքականության համար, բայց էդ տղուն բռնե՞լ են: Էդ տղեն իմ հետ միասին հետ է եկել Հանդից:
ԱԱԾ-ի հայտարարությանն մասով էլ, որ որպես բարի կամքի դրսևորում վերադարձնելու են ադրբեջանցի զինծառայողին, որը զինված ներխուժել էր Հայաստանի սուվերեն տարածք և գերեվարվել, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք էլ էնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն է: ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում»:
Բաց մի թողեք
2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա. Վարդանյան
Համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան
Վահագն Ալեքսանյանը հայտնել է՝ ում ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը և ինչ տեղեկություններ է հայտնել