Շամքիրի զինվորական դատախազությունում տեղեկություն է ստացվել ՊՆ N զորամասի զինծառայող Մուսա Էխտիրամ օղլու Էյվազլիի ինքնասպանության մասին:
Այս մասին ասված է Ադրբեջանի զինդատախազության հայտարարության մեջ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրից որպես իրեղեն ապացույց առգրավել են գործի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ։
Այս փաստի հիման վրա Շամքիրի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել՝ տարբեր փորձաքննություններ, կատարվել՝ անհրաժեշտ քննչական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է, բոլոր միջոցները կձեռնարկվեն օրենքով սահմանված կարգով։






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ