27/07/2024

Արևմուտքից որևէ պարտադրանք չկա, որ Հայաստանը փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն։

Հարցին՝ ՀՀ-ն արդյո՞ք քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, Գրիգորյանն ասաց Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր և դա էլ է օրակարգում: Ըստ Արմեն Գրիգորյանի, Արևմուտքից որևէ պարտադրանք չկա, որ Հայաստանը փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել, բայց եկեք հասկանանք՝ արդյոք Ռուսատանն իր հարաբերություններն այլ երկրների հետ է՞լ է փչացրել։ Եթե նայենք՝ բազմաթիվ օրինակներ կան, միայն Հայաստանը չէ. եթե մեկը շատերի հետ վատ է՝ դա շատերի խնդիրը չէ, մեկ հոգու խնդիր է»:

Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Ե՛վ տնտեսական, և՛ անվտանգային առումով դիվերսիֆիկացնում ենք մեր քաղաքականությունը, միայն հունվարին արտաքին առևտուրը Էմիրաթների հետ հասել է 16 տոկոսի, անցած հունվարի եղել է 4 տոկոս»։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, նաև տարածաշրջանացման քաղաքականություն է վարում. «Փորձում ենք լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սա է մեր օրակարգը»։

Ինչ հարցեր են քննարկվել՝ հարցի ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց. «Այս հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ տնտեսական անվտանգությանը վերաբերող հարցեր: Մամուլում հայտնված տեղեկատվության մեծ մասը կեղծ են, օրակարգային թեման եղել է տնտեսական անվտանգության հարցերը, դա բոլորին է վերաբերում»:

«Ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ պահել ենք: Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»,- նշեց նա:

«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումը երկար ժամանակ է՝ հայտնում ենք»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված դիրքորոշումը արդյոք հստակեցվել է. «Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ ճանաչի իր պատասխանատվության սահմանը, դա է Հայաստանի ճանաչված 29 հազար 800 քառակուսի մետր տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ: Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում և պետք է հասցեագրվի»:

Վերջինս նաև նկատեց՝ Ալամաթայի հռչակագրով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ադմինիստրատիվ սահմանը, որը գոյություն է ունեցել Խորհրդային միության ժամանակաշրջանում, անկախությունից հետո դարձել է միջպետական սահման. «Այդ սահմանը գոյություն ունի, մենք պետք է գնանք վերաարտադրենք դա: Միանշանակ է, որ Հայաստանը հանդիսացել է ու հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, և վերջինս պետք է հասցեագրի այս հարցը. Հայաստանի Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի»: