27/07/2024

Տեղի կունենա, թե՝ արդեն կայացել Արմեն Գրիգորյան – ՔՊ փակ հանդիպումը

«Խորհրդարանում այսօր նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումը։

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած հանդիպման օրվա մասին հայտնել են օրեր առաջ, սակայն ժամի մասին մինչեւ երեկ դեռ հստակություն չկար։ ՔՊ-ականներին ընդամենն ասվել է, որ ժամը 3-ից լինեն խորհրդարանի շենքում, ինչպես Արարատ Միրզոյանի հետ վերջին հանդիպմանն արեցին, երբ իշխանական պատգամավորներին ժամեր շարունակ «չամչի գրավ» էին պահել խորհրդարանում, եւ միայն աշխատանքային օրվա ավարտից հետո էր նախարարը ժամանել փակ հանդիպման»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպման:

Նկատենք, որ իշխանական թեւն արդեն անթաքույց եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղությունն է բռնել, ավելին՝ իշխանությունները ԱԺ նախագահի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ. մնում է ԵՄ-ն ընդունի մեզ:

Ահա այսօր ՔՊ-ական պատգամավորները Արմեն Գրիգորյանի հետ սրա վերաբերյալ հարցեր են քննարկելու:

Գաղտնիք չէ, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանության ամենաարեւմտամետ գործիչներից է, որը մշտապես կտրուկ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն առաջիկայում պատրաստվում են ԱԺ կանչել նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»: